![]()
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիայի նրկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Հանդիպմանը քննարկվել են մարտի 6-7-ը Վրաստանում անցկացված Լեռնադահուկային ապորտի միջազգային մրցաշարում հայ մարզիկներ Աշոտ Սաֆարյանի /մարզիչ՝ Արմեն Սաֆարյան/ և Դավիթ Բադալյանի /մարզիչ՝ Հրաչյա Սաֆարյան/ ցուցաբերած բարձր արդյունքները։
Նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին և մարզիչներին՝ Վրաստանում անցկացված մրցումներում առաջին և երկրորդ տեղերը գրավելու համար՝ ընդգծելով, որ պետությունը պատրաստակամ է ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր՝ ձմեռային մարզաձևերի, մասնավորապես՝ լեռնադահուկային սպորտի զարգացման և մասսայականացման նպատակով. «Ձեր աշխատանքը գնահատվում է պետության կողմից, և պետական մակարդակով արվելու է ամեն ինչ, որպեսզի ձեր հաղթանակները լինեն շարունակական»։
Հանդիպման ընթացքում մարզիչ Արմեն Սաֆարյանը ներկայացրել է մրցումային պայմանները՝ ընդգծելով, որ վերջին տարիներին ստեղծված ենթակառուցվածքները հնարավորություն են տվել բարելավել մարզումների արդյունավետությունը, իսկ արդյունքները երկար սպասեցնել չեն տվել։
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով, որ պատանիների և երեխաների շրջանում ձմեռային մարզաձևերի տարածումն ու զարգացումը նախարարության առաջնային խնդիրներից են, և այս ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ են կատարվում։
Մարզիկներն ու մարզիչները ներկայացրել են առաջիկա ծրագրերը՝ նշելով, որ նախապատրաստվում են միջազգային մրցաշարերի։
![]()