![]()
Եվրոպական Միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հրաժարվել են իրենց ռազմանավերն ուղարկել Հորմուզի նեղուց։
Այս մասին նախարարական հանդիպումից հետո հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Դա մեր պատերազմը չէ, մենք չենք այն սկսել։ Մենք Կարմիր ծովում ունենք Aspides առաքելությունը։ Սակայն, նախարարներն այդ առաքելության մանդատն ընդլայնելու ցանկություն չեն դրսևորել»,- ասել է Կալասը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին շատ վատ ապագա է սպասվում, եթե դաշինքի անդամ երկրները չաջակցեն ԱՄՆ-ին Հորմուզը բացելու հարցում։
![]()