![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը կարծում է, որ ընդդիմությունը Հայաստանն ուզում է «փրկել» ոչ թե իշխանությունից, այլ ժողովրդավարությունից, ինքնիշխանությունից:
Նրա խոսքով՝ ընդդիմությանը միավորում է Ադրբեջանի հետ հակամարտությունը վերակենդանացնելու օրակարգը:
Վերջինս նաև նկատում է՝ այս պահին Հայաստանն ինչ-որ առումով կախվածություն ունի ԱՄՆ-ից, սակայն տեսնում ենք, որ Իրանի հարցով հայկական կողմին չեն դիմում, և հենց սա է խաղաղությունը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ազատմանը՝ Կարապետյանն ասում է. «ԼՂ վերադարձի հարց չկա մեր օրակարգում. Ցեղասպանության թանգարանի տնօրենը չգիտե՞ր»:
Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի գլխավորած ուժին, նա նկատում է. «Ասացին՝ «մեր ձևով» խնդիրները կլուծենք, երբ հայտնվեցին դատարանում, ասացին՝ աղոթքի առաջարկ էինք անում: Ծառուկյանն ու Կարապետյանը ձայները զամբյուղի մեջ կհավաքեն, գեներալ-գուբերնատոր կնշանակեն Քոչարյանին»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()