![]()
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Քննչական կոմիտեի վերջին հաղորդագրությանը, համաձայն որի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցն ու կինը բռնություն գործադրելու սպառնալիքով անձին հարկադրել են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրություններին ընտրել «Մեր ձևով» կուսակցության թեկնածուին, հակառակ պարագայում սպառնացել են պայթեցնել նրա բնակարանն այնպես, որ այդ ամենը ներկայացվի որպես դժբախտ պատահար:
«Դեռ իշխանություն չունեն ու արդեն սպառնում են պայթեցնել, բա որ իշխանություն ունենան, իսկապես պայթեցնելու են։ Այն մարդիկ, որոնք եղել են պայթեցնողների իշխանության անբաժան մասը, ուրիշ բան չեն էլ կարող անել։ Դուք ձեր ծոծրակը կտեսնեք, իշխանություն այլևս չեք տեսնի, ժողովուրդը ձեզ վերջնականապես դուրս է շպրտել իշխանությունից»,- ասել է Կոնջորյանը հրապարակած տեսանյութում։
![]()