Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ու դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել․ հրապարակվել է վերդիկտը

Հակակոռուպցիոն դատարանը մարտի 16-ին հրապարակել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի, լիազորությունները կասեցված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Գասպարյանի գործով վերդիկտը։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ» հայտնեցին դատարանից՝ նշելով, որ կայացվել է մեղադրական վերդիկտ։

Հիշեցնենք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվել է 2022 թվականի հոկտեմբերի 19-ին: Նա մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Մասնավորապես, դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին՝ բավարարելով վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը։ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Ալեքսանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ