Տարիներով ողջ երկիրը առանց լույս թողած ԼՏՊ-ն տրտնջանցել է, որ մի քանի ժամ առանց լույս է մնացել. Չախոյան

Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ իր առանձնատունը մի քանի ժամ հոսանքազրկված է եղել:

«Տարիներով ողջ երկիրը առանց լույս թողած ԼՏՊ-ն տրտնջանցել է, որ մի քանի ժամ վթարի պատճառով առանց լույս է մնացել։

Դե կարևորը ինքն է, ոնց ինքն էր ասում՝ 3 կարտոնի հետևում պաշտպանված, տաք, լուսավոր ու ապահով տեղում։

Ոչինչ որ ամբողջ երկիրը մութ ու ցուրտ տարիներ ապրեց, կարևորը իրա լույսը չանջատվի․․․ եսապաշտ մարած հրաբուխ։

Հ.Գ․ Ռուսաստանցի օլիգարխին ուրիշ քծնելու ձև չկա՞ր»,- գրել է Չախոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ