![]()
«Երեխան գտնվում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։Այս պահին այլ որևէ տեղեկություն հայտնել չենք կարող»,- այս մասի Zarkerak.am-ի հետ զրույցում հայտնեց«Արաբկիր» բժշկական կենտրոնի խոսնակ Տիգրանուհի Հարությունյանը՝ անդրադառնալով «Կլինիկական մահ» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված երեխայի վիճակին:
Նշենք, որ որ այսօր «Արաբկիր» բժշկական համալիր է տեղափոխվել մեկ տարեկան երկու ամսական երեխա՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ։ Սպանության փորձի հատկանիշներով մեկ անձ ձերբակալվել է, ըստ տեղեկությունների, երեխայի խորթ մայրը: Սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
![]()