![]()
Օրեր առաջ դատարանի բակում ի պաշտպանություն ռուսաստանցի օլիգարխ Տաշիր Սամոյի ներկայացումների հիթ շքերթ էր։ Երբեմնի վարձու աջակիցները, ովքեր նախ ծառայել էին Ռոբերտ Քոչարյանին, հետո Սերժ Սարգսյանին, հիմա էլ իրենց ծառայություններն են մատուցում ռուսաստանցի օլիգարխին՝ բնականաբար վարձատրության դիմաց։
Տաշիր Սամոյի աջակիցների շարքում էր նաև Արարատ Մկրտչյանը, ով 2025թ․-ից համալրել է Տաշիր Սամոյի «Մեր Ձևով» շարման շարքերը ու հանդիսանում է օլիգարխի կուսակցության Ախպարաշեն թաղամասի պատասխանատուն։
Սակայն շատ ավելի ուշագրավ է, որ նույն Արարատ Մկրտչյանը՝ հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի աշխատակից 2017-2018 թթ-ին համայնքային հողատարածքը սեփականաշնորհելու գործընթացին աջակցելու համար 14մլն դրամ է հափշտակել ու հետագայում դատապարտվել 4 տարի ազատազրկման խարդախության համար։ Իսկ 2018թ-ի ընտրություննում առաջադրվել է որպես ՀՀԿ ռեյտինգային թեկնածու։ Վերջինս հանդիսանում է նաև Տարոն Մարգարյանի սանիկը ու ընտրություններին ներգրավված է եղել ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքելու գործընթացին։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Տաշիր Սամոյի վարձու աջակիցների մասին՝ երբեմնի ՀՀԿ-ական «տասովշիկները» այսօր համալրել են ռուսաստանցի օլիգարխի կուսակցության շարքերը ու լծված են նրա համար ձայներ հավաքելով։
Ստորև ներկայացված տեսանյութում նախկին ՀՀԿ-ական «տասովշիկը» դատարանի դիմաց փորձում է արդարացնել Տաշիր Սամոյի օրինացանց արարքը։
![]()