![]()
Ներկուսակցական քարոզարշավի շրջանակում ՔՊ կուսակիցների և ՀՀ վարչապետի հետ միասին հանգստյան օրերին Սյունիքի մարզ այցելած ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը սոցցանցի իր էջում Կապանից տեսանյութ է հրապարակել ու հայտնել, որ Սյունիքում շինարարական եռուզեռ է:
Նրա խոսքով՝ 2025 թվականին ամբողջ Սյունիքի մարզում մոտ 56 միլիարդ 750 մլն դրամի շինարարություն է կատարվել, և դա 2024-ի համեմատ ավելի քան 50 տոկոսով ավելի է:
Մանավազյանը նշել է, որ շինարարական եռուզեռն ու զարգացումը միակ գրավականն է այն խաղաղության, որ այսօր կա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()