![]()
Մարտի 13-ին հերթական զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքն է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 44-օրյա պատերազմի մասնակիցը իր մոտ մեծ քանակի զենք-զինամթերք է պահում. ոստիկանների կատարած բացատրական աշխատանքը այդ քաղաքացու հետ տվել է արդյունք:
Կարճ ժամանակ անց այդ քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Երևան քաղաքի Արցախի 3 նրբանցքի հասցեներից մեկում զենք-զինամթերք է թողել:
Տhamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները, որտեղ կատարված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են այն։
Նույն օրը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Արցախի 4 նրբ․ 4/3 հասցեի դիմաց գտնվող կիսակառույց շինության դիմացի հատվածում կատարված զննությամբ հայտնաբերվել են 15 հատ ինքնաձիգ, 1 հատ ինքնաշեն ինքնաձիգ, 6 հատ մարտական ատրճանակ, 1 հատ գնդացիր (ԱԳՍ), 7 հատ ինքնաձիգի պահեստատուփ, 3 հատ նռնակ և 510 հատ տարբեր տրամաչափերի փամփուշտներ։
![]()