![]()
ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Հայաստանը շարունակում է գտնվել Միջերկրական ծովից եկած ցիկլոնի ազդեցության տակ:
«Ամբերդի հատվածում 2 օրում թափվել է 107մմ տեղում, ինչը կազմում է ամսական նորմայի կրկնապատիկը։
Մարտի 16-ի ցերեկը և 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում տեղումները կշարունակվեն, մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կլինեն հրաշալի տաք և արևոտ գարնանային օրեր, իսկ մարտի 19-ին ուշ երեկոյան և մարտի 20-ին կրկին Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումները երկրի ողջ տարածքում կվերսկսվեն։
Մի շարք հատվածներում կրկին առատ ձյան տեղումներ կդիտվեն, մյուսներում՝ անձրև:
Օդի ջերմաստիճանը մարտի 16-18-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով»,- ասել է Սուրենյանը:
![]()