![]()
Այսօր՝մարտի 15֊ին նշվում է սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրը։
Օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Սիրելի՛ քաղաքացիներ, հարգելի’ գործընկերներ,
Շնորհավորում եմ Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։
Այս օրը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու սպառողների իրավունքների պաշտպանության, արդար և թափանցիկ առևտրի միջավայրի ձևավորման, ինչպես նաև որակյալ և անվտանգ ապրանքների ու ծառայությունների հասանելիության կարևորությունը։
Սպառողների իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է ժամանակակից տնտեսական քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը։
Պետության առաջնահերթություններից է ապահովել այնպիսի գործարար միջավայր, որտեղ սպառողը պաշտպանված է, տեղեկացված և վստահ է իր կատարած ընտրության մեջ։
Էկոնոմիկայի նախարարությունը շարունակաբար աշխատում է օրենսդրության կատարելագործման, վերահսկողության մեխանիզմների լավարկման ուղղությամբ՝ նպատակ ունենալով ձևավորել արդար, մրցակցային և պատասխանատու շուկա։
Վերջին երկու տարիների ընթացքում իրականացվել են օրենսդրության լավարկման լայնածավալ աշխատանքներ՝ ուղղված սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը և եվրոպական ստանդարտներին համապատասխանցեմանը։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր օրվա առթիվ՝ մաղթելով անվտանգ, վստահելի և արդար սպառողական միջավայր», ֊ ասված է ուղերձում։
![]()