![]()
Մարտի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 12։10-ի սահմաններում Երևան–Գյումրի ավտոճանապարհի 28 կմ հատվածում՝ Աշտարակի կամրջի վրա, Տավուշի մարզի բնակիչ 48-ամյա Լեռնիկ Շ․-ն իր վարած «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարով բախվել է երկաթե պաշտպանիչ արգելապատնեշներին և մկրատաձև փակել ճանապարհի երթևեկելի գոտին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
![]()