![]()
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը, աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոնների շրջանակից, ընդգրկվել է 50 փառատոնների շարքում, որ ճանաչված են Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի՝ FIAPF-ի կողմից։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«FIAPF-ի հավատարմագրումը շնորհվում է այն փառատոններին, որ համապատասխանում են միջազգային բարձր չափանիշներին՝ ծրագրային քաղաքականության, կինոարդյունաբերության հետ համագործակցության, կազմակերպչական թափանցիկության և միջազգային գործընկերության ոլորտներում։
Շնորհավորում եմ բոլորիս»,-նշել է նա։
![]()