![]()
«Այսօրվա ճամփորդությունը մեր ձևավորած Հայաստանով էր և մեր քաղաքականությունների հանգուցային կետերով ճամփորդություն էր»։
Այս մասին Կապանում, ներկուսակցական քարոզարշավում ելույթի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առաջին կետում մենք կանգնեցինք և տաղավարում առևտուր անող կինը շնորհակալություն հայտնեց մեզ։ Հարցրի՝ ինչի՞ համար։ Ասեց՝ միկրոբիզնեսի համակարգը ստեղծելու համար, որովհետև իմ հարկային բեռը այնքան է թեթևացել, որ ես իմ ընտանիքի կարիքները, ծանր կարիքները հոգում եմ։
Հաջորդիվ, եկանք, հասանք Սիսիան, պատահական դուռ ծեծեցի, դուռը բացվեց։ Պարզվեց՝ ապրում են, ապրում է թոշակառու, որի թոշակը բարձրանում է, անկանխիկ առևտրով հետվճար է ստանում և առողջության ապահովագրության շահառու է։ Հաջորդ դուռը թակեցի և բացեց երիտասարդ մայրիկ՝ երեխան գրկին։ Պարզվեց, որ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան նպաստն է ստանում և երեխային մինչև երկու տարեկանի, տարեկանի խնամքի նպաստն է ստանում։
Հաջորդիվ, մյուս դուռը ծեծեցի, երիտասարդ ընտանիք էր, երեխայի են սպասում, և հիփոթեկով էին առել տունը, պարզվեց, որ երեխայի ծնվելուց հետո կառավարությունը հիփոթեկի մարման միանվագ աջակցություն է ցուցաբերելու այդ ընտանիքին։ Համայնքներով ենք անցնում, համայնքները փոխվում են, Սյունիքի համայնքները, ներառյալ՝ Մեղրին, Կապանը, Գորիսը, Սիսիանը և հիմնականում սուբվենցիոն ծրագրերի շնորհիվ։ Շատ է խոսվում, որ տարբեր տեղերում ընդդիմադիր են համայնքի ղեկավարները, թե պրոիշխանական, երբեք համայնքի ղեկավարի համար չենք ֆինանսավորում որևէ համայնք։ Մենք համայնքը ֆինանսավորում ենք բնակիչների համար, մեր սիրելի հայրենակիցների համար։
Մինչև հիմա ես ասում էի կամ ընդամենը երկու օր առաջ ես ասում էի, որ մենք պետք է պաշտպանենք մեր ձևավորած Հայաստանը։ Հիմա այս դինամիկան փոխում է իմ կարծիքը։ Ես հիմա կարծում եմ՝ այսօրվա Հայաստանը առաջիկա ընտրություններում պետք է պաշտպանի ինքն իրեն։ Այսօրվա Հայաստանը առաջիկա ընտրություններում պետք է պաշտպանի ինքն իրեն, և էլի ուզում եմ ասել, նրանք, ովքեր պատկերացնում են, թե Հայաստանում լինելու է, ինչպես իրենք ասում են՝ «Գյումրի 2», ես էլի ուզում եմ ասել՝ ինչ է տեղի ունենալու Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներում։
Տեղի է ունենալու հեղափոխություն 3 և Գյումրի 1, և ըստ էության վերահաստատվելու է Հայաստանի Հանրապետությունը, այն Հայաստանի Հանրապետությունը, որ մերը չէր և այլևս մերն է»,-նշել է նա։
![]()