![]()
ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ Մերձավոր Արևելքով տարանցիկ չվերթերի չեղարկման կամ հետաձգման հետևանքով Ասիական տարածաշրջանի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի միջոցով առկա են հետևյալ թարմացումները.
Հնդկաստանում է գտնվում ՀՀ 20 քաղաքացի, ևս 12-ը՝ Շրի Լանկայում, որոնք նախատեսում են մեկնել ավելի ուշ:
Նյու Դելիում դեսպանությունը ստանում է փոքրաթիվ զանգեր՝ հիմնականում տեղեկատվություն ստանալու նպատակով:
Թաիլանդում է գտնվում ՀՀ 20 քաղաքացի, որոնցից 5-ն ունեն թռիչքի տոմսեր և օրերս կմեկնեն։ Մյուսներն առաջիկա օրերին մեկնելու մտադրության մասին չեն տեղեկացրել։
Վիետնամում է գտնվում ՀՀ 3 քաղաքացի։
Թաիլանդում (նստավայրը՝ Պեկին) և Վիետնամում ՀՀ դեսպանություններին ՀՀ քաղաքացիները դիմել են մուտքի արտոնագրերի ժամկետի երկարաձգման խնդրանքով, դեսպանությունների կողմից իրականացվում են անհրաժեշտ քայլեր։
![]()