![]()
Երեկ Հակակոռուպցիոն դատարանի դիմաց՝ Սամվել Կարապետյանին աջակցելու հավաքին, անսպասելիորեն հայտնվեց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Այս մարդը, ով վերջին տարիներին ապրում է Ռուսաստանում և այնտեղ է զբաղվում բիզնեսով, հանկարծ «հրաշքով» գործուղվել է Երևան՝ հենց այն պահին, երբ սպասվում են համապետական ընտրություններ։
Սա պատահականություն չէ, սա դասական ռուսական հետք է՝ Մոսկվայից կառավարվող քայլ, որն ուղղված է Հայաստանի ներքին իրավիճակը ապակայունացնելուն և իշխանությանը ճնշելուն։ Կարեն Կարապետյանը, լինելով երկար տարիներ ռուսական կառույցներում աշխատած և այժմ էլ այնտեղ արմատավորված մարդ, դարձել է Կրեմլի գործիք՝ Հայաստանը օտար ուժերին հանձնելու և ազգային շահերը դավաճանելու գործում։
Նրա ներկայությունը հավաքին ոչ թե սկզբունքային աջակցություն է, այլ ուղղակի հրահանգված մեսիջ՝ ցույց տալու, որ Ռուսաստանը դեռ կարող է «կարգի բերել» հայկական օրակարգը:
![]()