Հայաստանի ազգային արխիվի նախկին պաշտոնյաները մեղադրվում են լրտեսության և ծառայողական լիազորությունների չարաշահման մեջ. դատական գործի մանրամասները

Հակակոռուպցիոն դատարանում 2026 թվականի Մարտի 13-ին ստացվել և մակագրվել է Ս. Մ.-ի և Ա. Ք.-ի քրեական գործերը: Գործերը նույն օրը հանձնվել են դատավոր Վարդգես Սարգսյանին: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացության համաձայն, Ս. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ քաղաքացի, 2003 թվականի ապրիլի 22-ից մինչև 2021 թվականի հունվարի 12-ը հանդիսանալով ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, տիրապետելով նույն ՊՈԱԿ-ում առկա որոշակի տեղեկատվության լրտեսության և թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին՝ այլ օգնություն ցույց տալու եղանակներով 2025 թվականի ընթացքում կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Ա. Ք.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի սեպտեմբերի 07-ից զբաղեցնելով «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի փաստաթղթերի թվայնացման և էլեկտրոնային շտեմարանի վարման բաժնի պետի պաշտոնը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի պաշտոնի անձնագրի համաձայն՝ «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքով իրականացնելով բաժնի ողջ գործունեության կազմակերպումն ու ղեկավարումը, ինչպես նաև կատարելով հիմնադիրի որոշումներով, լիազոր մարմնի և տնօրենի հրամաններով ու բաժնի կանոնակարգով իրեն վերապահված լիազորություններ և աշխատանքային պայմանագրով սահմանված այլ գործառույթներ, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերին, իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ է կատարել, ինչն էական վնաս է պատճառել կազմակերպության իրավունքներին և օրինական շահերին, որն էլ ազնգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք:

Ս. Մ.-ին և Ա. Ք.-ին մեղադրանքներ է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 441 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։

Ս. Մ.-ի նկատմնամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողություն, իսկ Ա. Ք.-ի նկատմամբ բացակայելու արգելք։

Գործը գտնվում է նախապատրաստական փուլում,- տեղեկացնում է Iravaban.net–ը։

Ծանուցում. Մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ