ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլ կգործուղվի

Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար ապրիլի 16-19-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) կգործուղվի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետևյալ կազմով.

Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ

Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ (ապրիլի 14-20-ը)

Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (ապրիլի 14-20-ը)

Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր (ապրիլի 14-20-ը)

Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար — գլխավոր քարտուղար (ապրիլի 14-20-ը)

Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Ազգային ժողովի նախագահի խորհրդական

Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին
կապերի վարչության պետ

Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ

Մովսես ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար

Մամիկոն ՄԱՐԳԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ (ապրիլի 12-20-ը)

Աննա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի առաջատար մասնագետ (ապրիլի 14-20-ը)

Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ — օպերատոր

Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ