![]()
Քարդիֆի համալսարանի պրոֆեսոր Մարտին Ինեսը զգուշացնում է, որ արտասահմանյան «բովանդակության ֆերմաները» արհեստական բանականություն են օգտագործում Մեծ Բրիտանիայի քաղաքականության մասին կեղծ գրառումներ ստեղծելու համար։
BBC Wales-ի հետաքննությունից հետո Meta ընկերությունը Facebook-ից հեռացրել է Վիետնամում կառավարվող մի շարք էջեր, որոնք տարածում էին կեղծ լուրեր Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչների մասին։
Հետաքննությունը պարզել է, որ այդ էջերը հաճախ ներկայացել են որպես բրիտանական լրատվամիջոցներ, ունեցել են հազարավոր հետևորդներ։ Հրապարակումներն ուղեկցվել են արհեստական բանականությամբ ստեղծված պատկերներով ու տեսանյութերով։
BBC-ն նաև հայտնաբերել է արհեստական ինտելեկտով ստեղծված տեսանյութեր, որոնք կեղծ կերպով ցույց են տալիս քաղաքական գործիչներին վարկաբեկող իրավիճակներում, օրինակ՝ գործընկերոջը համբուրելու տեսարաններում։
![]()