Իսրայելին աջակցելու պատճառով Ուկրաինան դարձել է օրինական թիրախ Իրանի համար. Ազիզի

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Ուկրաինան այսուհետ համարվելու է օրինական թիրախ Իրանի համար՝ Իսրայելին օգնելու պատճառով:

«ԱԹՍ-ների միջոցով աջակցելով Իսրայելին՝ կործանված Ուկրաինան դարձավ պատերազմի մասնակից: ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ այն իր ամբողջ տարածքն օրինական թիրախ է դարձրել Իրանի համար»,- նշել է Ազիզին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավել վաղ հայտարարել է, որ Ուկրաինան ոչ մի կերպ չի օգնում Միացյալ Նահանգներին՝ հետ մղելու Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի պատասխան հարվածները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ