Ծնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը. Ավանեսյան

Սյունիքի ճանապարհին էի, երբ ստացա այս լավ լուրը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Երկար ու դժվարին ճանապարհ անցնելուց հետո իմ սիրելի Արմենի ու Կարինեի ընտանիքում նորից լույս վառվեց: Ծնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը. Էլենն է՝ 3250 գրամ, 53 սմ: Էլենն ու մեր մյուս բալիկները կյանքի հանդեպ հավատի, սիրո և կյանքի շարունակության խորհրդանիշն են»,- գրել է Ավանեսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ