2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից՝ կոտրելով ներմուծման և արտադրման շղթան

2025 թվականին Հայաստանի Հանրապետությունում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել ընդհանուր 768 կիլոգրամ թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է 2024 թվականի ցուցանիշից։

Այս մասին հայտարարել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Սա իրավապահ համակարգի կայուն համագործակցության և ՆԳ նախարարության որդեգած ռազմավարական մոտեցման փոփոխության արդյունք է․ մենք կենտրոնացել ենք ներմուծման խոշոր խմբաքանակների, արտադրության գործընթացների և շղթաների բացահայտման վրա»,- նշել է նախարարը։

Արփինե Սարգսյանը շեշտել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում կարևոր է համակարգային ազդեցությունը։ Նրա խոսքով՝ մեծ խմբաքանակների վրա ռեսուրսների կենտրոնացումը թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության հասարակության համար ապահովել առավել կայուն արդյունքներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ