![]()
Հետաքրքիր է, երբ քաղաքական միտքը սկսում է ստեղծագործել։ Մեր մտքով ամեն ինչ անցել էր, որ կարող էր կրծքանշան լինի, զարդ լինի, բայց մտքերովս չէր անցել, որ մեր սիմվոլը կարող է թխվածք լինի։
Այս մասին ասաց Սյունիք ուղևորված վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բացահայտելով, թե ինչ թխվածք էր Ալեն Սիմոնյանի ձեռքում առավոտյան սուրճի ժամանակ։
Թխվածքները կուսակիցներին հյուրասիրել է Միլադա Հովհաննիսյանը։
«Մտածեցի, որ պետք է օգտագործեմ և քաղաքական գաղափարը, և համեղ լինելը։ Հասկացա, որ այս խաղաղության ավտոբուսում բոլորին դուր կգա մեր սիմվոլը՝ սրտիկը։ Որոշեցի, որ մեր բոլոր գործընկերներին հյուրասիրեմ»,- ասաց Հովհաննիսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ խաղաղությունն ու հացը կյանքի սիմվոլներն են։
«Մենք իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ «Որտեղ հաց՝ էնտեղ կաց» արտահայտությանը նաև քաղաքական ձևակերպում ենք տվել։ Իրական Հայաստանի գաղափարախոսության տրամաբանության մեջ ասելով․ «Այստեղ հայրենիք՝ այստեղ հաց, այստեղ պետություն՝ այստեղ կաց» և որպես սիրո սիմվոլ նաև կհյուրասիրենք մեր հայրենակիցներին։ Սա կդառնա մեր երկրորդ կարևոր սիմվոլը, ապրելու սիմվոլը։
Շատ կարևոր է արձանագրել, որ մենք գոյատևման օրակարգն այլևս հաղթահարված ենք համարում, և մենք բազում զոհերի ու զոհողությունների գնով այսօր արդեն հասել ենք ապրելու օրակարգին»,- ասել է վարչապետը։
![]()