Հլը տատին ինչ ա կարդում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական քարոզարշավի շրջանակում կուսակիցների հետ ավտոբուսով ուղևորվել է Սյունիք։

Առաջին կանգառը եղել է Սիսիանը։ Քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում վարչապետն ու համակիրները ծանոթացել են նրանց հուզող խնդիրներին, լսել գոհունակության խոսքեր՝ Կառավարության մասին։

Խանութներից մեկում վարչապետին ոգևորել է Սեդա տատի՝ ընթերցանության նկատմամբ ունեցած սերը։

Նա կուսակիցներին բոլորին ներս է հրավիրել՝ նկատելով․

«Հլը տատին ինչ ա կարդում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ