ԱԹՍ-ն հարվածել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը․ հրդեհ է բռնկվել

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը հրդեհվել է անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։

Այս մասին հաղորդել է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը։

Իրաքի անվտանգության ծառայության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքի թիրախը եղել են ԱՄՆ դիվանագիտական առաքելության տարածքում տեղակայված հակաօդային պաշտպանության համակարգերը։

Հարվածն անջատել է ԱՄՆ դեսպանատան հակաօդային պաշտպանության ռադարը։ Շենքում փոքր հրդեհ է բռնկվել, սակայն այն արագորեն մարվել է։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։

Հաղորդվել էր, որ իրաքյան ուժերը ամբողջությամբ շրջափակել են քաղաքի կենտրոնում գտնվող «Կանաչ գոտին»։ Այստեղ են գտնվում երկրի կառավարական գերատեսչությունների մեծ մասը, ինչպես նաև օտարերկրյա դեսպանատները, այդ թվում՝ ԱՄՆ-ի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ