![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական քարոզարշավի շրջանակում կուսակիցների հետ ավտոբուսով ուղևորվել է Սյունիք։
«Ինչպես նախորդ անգամ, այս անգամ երկու որոշում պիտի կայացնենք։ Առաջին որոշումը՝ պիտի ընտրենք այն երգը, որի ներքո մենք պետք է մեր ողջույնները և սերը արտահայտենք մեր քաղաքացիների նկատմամբ։ Նախապես չենք քննարկել. նախորդ անգամ վարչությունում նախապես քննարկել էինք, տարբերակներ կային։ Հիմա էսօր հետաքրքիր է՝ էքսպրոմտով ինչի կհանգենք։
Եվ երկրորդը՝ էսօր պետք է պարտադիր դիջեյ ընտրենք, որովհետև նախորդ փորձը ի՞նչ է ցույց տալիս. էս դինամիկը մեր գործընկերները ձեռքից ձեռք են խլում, և դրա պատճառով ավտոբուսում լարվածություն է առաջանում։ Որպեսզի դա տեղի չունենա, հիմա պետք է լիազոր դիջեյ ընտրենք, որ էսօր իր ասածը երաժշտական մասով օրենք է, ոչ մեկ չի առարկում»,- սոցցանցում հրապարակած տեսանյութում ասել է վարչապետն ու որոշել են օրվա դիջեյին։
Վահագն Ալեքսանյան, թե Տիգրան Ավինյան՝ հարցրել է վարչապետը։ Ընտրվել է Ավինյանը՝ իր առաջարկած Էլվինա Մակարյանի «Իմ կյանքի գարուն» երգով։
![]()