Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է

Հակակոռուպցիոն դատարանում ավարտվել է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի քննությունը:

Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանի բակից բերման էին ենթարկվել Սամվել Կարապետյանի աջակիցները։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՆԳՆ-ից հայտնել են, որ 3 անձ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) ձերբակալվել և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանում։
Սամվել Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ։ Նրա նկատմամբ 2025-ի հունիսի 18-ից կիրառված բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել է տնային կալանքով, 4 մլրդ դրամ գրավով և այլ սահմանափակումներով:

Կարապետյանը կալանավորվել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ