![]()
Իրանը թույլ կտա հնդկական նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով:
Այս մասին հայտարարել է Հնդկաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆաթհալին՝ հնդկական RT India հեռուստաալիքի հետ զրույցում։
«Դուք դա կտեսնեք ապագայում, կարծում եմ՝ երկու-երեք ժամից, որովհետև մենք խորապես համոզված ենք, որ Իրանը և Հնդկաստանը բարեկամներ են»,- ասել է նա անդրադառնալով Հորմուզի նեղուցով հնդկական նավերի անցման հարցին։
Ավելի վաղ տեղի է ունեցել Հնդկաստանի վարչապետի և Իրանի նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում հնդկական կողմը բարձրաձայնել է անխափան մատակարարումների կարևորությունը։
![]()