![]()
«Գրին քարտի խաղարկության կանոնակարգի հետ կապված փոփոխություն է տեղի ունեցել, սա նշանակում է, որ 90 տոկոսով կվերաբացվի խաղարկությունը»,- այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ վիզաների աջակցության մասնագետ Արգիշտի Աճեմյանը:
Մասնագետը նշեց, որ մարտի 11-ին Պետդեպարտամենտը կանոն հրապարակեց, որ նոր փոփոխություններ են տեղի ունեցել.«Եթե նախկինում դիմում էին Գրին քարտի համար մինիմալ տվյալներ՝ պարզապես անուն, ազգանուն, էլ հասցե լրացնելով, հիմա համակարգը դարձել է վճարովի՝ 1 դոլար, ընտանիքի ամեն անդամի համար, եթե ընտանիքը բաղկացած է 4 անձից 4 դոլար են վճարելու: Մեկ դոլար սահմանելը բացատրում են, որ այսպես փոխհատուցում են Գրին քարտի գործընթացի համար Պետդեպարտամնետի աշխատակիցների վճարը»:
Կարևոր փոփոխություն է նաև այն, որ եթե նախկինում անձնագրի նկար չէր կցվում և վավեր անձնագիր չունենալը խնդիր չէր հիմա դրա բիոմետրիկ հատվածը սկանավորելը և հայտին կցելը պարտադիր է, ընդ որում՝ անձնագիրը պետք է լինի վավեր՝ առնվազն 6 ամիս, անվավեր կամ երկու ամսից վավերականությունը կորցնող անձագրերով հայտ լրացնելը գրին քարտ շահելու դեպքում կարող է չեղարկման պատճառ դառնալ.«Մարդիկ դրա մասին չէին մտածում, ասում էին, եթե շահեն, հետո կգնան կվերաթողարկեն, բայց հիմա պարտադիր է ընտանիքի բոլոր անդամների համար, նաև՝ մինչև 21 տարեկանների»:
Արգիշտի Աճեմյանի խոսքով, որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի ապրիլի 10-ից.«Դա կամ ենթադրում է, որ այդ օրվանից սկսած կգործի Գրին քարտի խաղարկությունը կամ արդեն մոտ մեկ ամսվա կտրվածքով կնշեն հստակ ժամանակահատված հայտերը լրացնելու և ժամանակահատված, թե երբ բուն խաղարկությունը կլինի: Այս փոփոփոխությունները նպատակ ունեն նաև համակարգում թույլ չտալ խաբեություններ և կեղծարարություններ՝ անձին հստակ նույնականցնելու միջոցով: Իմ կարծիքով՝ նաև նպատակ ունի ուղղորդել դեսսպանատներին, որ հասկանան՝ արդյոք ոչ ներգաղթային վիզայի համար դիմողը նախկինում դիմել է նաև միգրացիոն նպատակներով»:
Արդյո՞ք այս խաղարկության վերսկսումը նաև սառեցված ներգաղթային վիզաների տրամադրման վերսկսման համար կարող է նախերգանք լինել.«Թեև գործընթացները իրար հետ կապ չունեն, բայց ամեն դեպքում բոլոր ոչ ներգաղթային, ներգաղթային վիզաներն իրար հետ փոխկապակված են: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում կբացվի նաև այս հնարավորությունը, որովհետև հակասահմանադրական է, ինչքան էլ, որ նախագահը փորձում է անել փոփոխոխություններ, ըստ օրենքի իրավունք չունի այդքան ժամանակով գործընթացին դադար տալ: Ներկա պահին դաշնային դատավորներն աշխատում են այդ ուղղությամբ, որ այդ հնարավորությունը դա վերաբացեն»,- ասաց Արգիշտի Աճեմյանը:
![]()