Կանխվել է թմրամիջոցի ներթափանցումը «Գորիս» ՔԿՀ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնում ստացվել է օպերատիվ տեղեկություն՝ «Գորիս» քրեակատարողական հիմնարկ թմրամիջոցի ներթափանցման մասին։

Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ նույն բաժնի ծառայողները մարտի 12-ին՝ ժամը 14։55-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն։

Խուզարկության արդյունքում քաղաքացու մոտ հայտնաբերվել է փաթեթ: Վերջինս հայտարարել է, որ փաթեթում առկա է հերոին տեսակի թմրամիջոց։

Քաղաքացուն ձերբակալել են Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի ծառայողները և հայտնաբերված փաթեթի հետ միասին ներկայացրել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։

Այնուհետև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի և ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գորիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել են նաև վերոնշյալ քաղաքացու մեքենայում գտնվող երկու այլ անձինք՝ տվյալ մեքենայում թմրամիջոցների առկայությունը պարզելու նպատակով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ