Ավտովթարներ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ

Մարտի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ «Առինջ Մոլ»-ի դիմաց, բախվել են Hongqi և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 2 հոգի Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, սակայն հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց։

40 րոպե անց նույն վայրից մի քանի մետր հեռավորության վրա բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները։ Տուժածներ չկան։

Այդ վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ