![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով պատերազմի և խաղաղության, ղարաբաղյան շարժման ու դրա հետևանքների մասին:
Ըստ վարչապետի՝ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի՝ ընտրել խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի ուղին:
«Երբ մենք ասում ենք Արցախի Հանրապետություն, արցախյան հիմնախնդիր, մենք պետք է հասկանանք, որ խոսքն ունի արժեք, հետևանք:
Չկա որևէ տարբերակ, երբ այդ արտահայտությունները հնչում են, լինի դա եկեղեցում, լինի դա գիտական տրամաբանությամբ, հանրային տրամաբանությամբ, որ ինքը չբերի կոնֆլիկտի, ինչ-որ մի պահի»,- ասել է Փաշինյանը:
Նա հավելել է, որ քաղաքացիները պետք է ընտրեն՝ ղարաբաղյան շարժումը բերելու է պատերազմ, հակառակ հանգամանքը՝ խաղաղություն:
«Խաղաղությունն ամեն օրվա հետ ուժեղանալու է, ՀՀ-ն է ամեն օրվա հետ ուժեղանալու, և ես առաջնորդում եմ այս շարժումը, ով համաձայն է, եկեք իմ հետևից: Ժողովուրդը ընտրություններով պետք է ասի՝ շարունակելու ենք Ղարաբաղի շարժումը, թե ոչ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որը հստակ ասում է, որ մենք Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակենք, երկրորդ այդպիսի ուժ գոյություն չունի»,- ասել է վարչապետը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()