Դատարանը մերժել է Գևորգ եպիսկոպոսի գործով եկեղեցու կողմից դատավորին հայտնած բացարկը

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանի՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյան) գործով դատավորին հայտնած բացարկը։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ միջնորդությունը ներկայացվել էր մարտի 6-ին։

Դատավոր Էդգար Հովհաննիսյանը բացարկը մերժելու վերաբերյալ իր որոշման մեջ անդրադարձ է կատարել փաստաբանի բերած բոլոր կետերին, որոնք մատնանշվել են բացարկի հայցադիմումի մեջ:

Նա նշել է, որ չի խախտել դատավորի վարքագծի որևէ կանոն, իսկ պատասխանողի՝ ներկայացուցչի վկայակոչած հանգամանքները՝ դատավորի կողմից ՀՀ վարչապետի ցանկությունը կատարելու, իր պատկերացումների և Բարձրագույն դատական խորհրդի կողմից իր հայտարարությանը հասցեական անդրադառնալու հետևանքով իր ու դատավորի փոխհարաբերություններում ժխտական վերաբերմունքի առկայության մասին, նրա սուբյեկտիվ ընկալման հետևանք են և դատավորի անաչառության մասին ողջամտորեն կասկած հարուցող, ինչպես նաև դատավորի կողմից իր հանդեպ կանխակալ վերաբերմունք ունենալու փաստը հավաստող տվյալներ չեն։

Հիշեցնենք՝ Կտրիճ Ներսիսյանը Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատական հայց էր ներկայացրել ՀԱՍԵ-ի դեմ իրեն պաշտոնում վերականգնելու պահանջով:

Դատարանը բավարարել էր հայցադիմումի միջնորդությունը և կիրառել հայցի բավարարման միջոց՝ վերականգնելով նրան իր պաշտոնում։

Օրեր անց՝ հունվարի 27-ին, Կտրիճ Ներսիսյանը Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ էր հռչակել։

Նա Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների շարքում է:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ