![]()
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում հրապարակված հոդվածը, թե «Մինչև հունիս 2.9 մլրդ.-ի գաղտնի վերաբաշխում է արվել. առողջապահության գումարների վերաբերյալ նոր որոշում կա» վերտառությամբ հոդվածը մանիպուլացնող է, քանի որ հանրությանն է ներկայացվում իբրև գաղտնի կամ ուշագրավ որոշում:
ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումը բաց և ընթացիկ վերաբաշխում է, որի նպատակն է ապահովել առողջապահական ծառայությունների ֆինանսավորումը: Նշված գործընթացը պայմանավորված է մի շարք ծրագրերի շրջանակում փաստացի ծառայությունների ծավալների կանխատեսվածից բարձր կատարմամբ։
Կառավարության քաղաքականությունն է ապահովել մեր քաղաքացիների անհարժեշտ առողջապահական կարիքները . անհասկանալի է` ինչից են նեղված խմբագրությունում:
![]()