![]()
Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է իրանահայ երգիչ Անդրանիկ Մադադյանի` Անդիի պատվո աստղը:
Այս մասին հայտնում է երգիչը Ինստագրամի իր էջում` կից տեղադրելով պատվո աստղի հետ լուսանկարը:
Նա շնորհակալություն է հայտնել Հոլիվուդին, որ բարձր են գնահատել իրանական երաժշտությունը և նշել, որ հպարտ է` լինելով առաջին իրանցի արվեստագետը, ով արժանացել է պատվո աստղի:
![]()
![]()