![]()
ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է 5G անվան տակ զեղծարարությունների նոր «ալիքի» մասին:
«Հանցագործները զանգահարում են տարբեր հեռախոսահամարներից, ներկայանում` որպես բջջային օպերատորի աշխատակիցներ և հայտնում, թե իբր անհրաժեշտ է ձեր հեռախոսում տեղադրել հատուկ հավելված՝ 5G ցանցին միանալու կամ կապի որակը բարելավելու համար:
Ձեր ներբեռնած ծրագիրը զեղծարարներին հնարավորություն է տալիս հեռակա կարգով կառավարելու ձեր հեռախոսը, հասանելիություն ստանալ բանկային հավելվածներին և վայրկյանների ընթացքում հափշտակել ձեր հաշիվներում առկա գումարները:
Այս զեղծարարություններից կարող եք պաշտպանվել ստորև ներկայացված շատ պարզ քայլերով
Մի՛ տեղադրեք անծանոթ հավելվածներ անծանոթ անձանց հորդորով:
Բջջային օպերատորները երբեք չեն պահանջում ծրագրեր ներբեռնել հեռախոսազանգի միջոցով:
Կասկածելի զանգ ստանալիս անմիջապես ընդհատեք խոսակցությունը և զանգահարեք ձեր օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոն»,-ասված է հաղորդագրության մեջ:
![]()