![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է հերթական նորակառույց դպրոցի լուսանկարը՝ այն ներկայացնելով դպրոցի նախկին տեսքի հետ:
«Մեր հերթական դղյակը՝ Հրազդանի աշակերտների համար։
Հրազդանում վթարային կարգավիճակ ունեցող թիվ 2 հիմնական դպրոցի շենքի փոխարեն կառուցվել է նորը։ Նորակառույց սեյսմակայուն դպրոցի շենքը նախատեսված է 432 աշակերտի համար։
Բարով վայելեք, սիրելի՛ հրազդանցիներ»,- գրել է Չախոյանը:
![]()
![]()