Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել ևս մեկ հաջողված պատմությամբ. Պապոյանը՝ պետաջակցության ծրագրի մասին

 

Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել ևս մեկ հաջողված պատմությամբ, որը վկայում է պետական աջակցության ծրագրերի արդյունավետության մասին և ցույց տալիս, թե ինչպես է պետությունը շարունակաբար աջակցում տնտեսվարողներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և կից տեսանյութ հրապարակել։

«Ինչպես արդեն նշել էի, պետական աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանում արդեն իսկ հիմնվել է ավելի քան 85 հեկտար գերժամանակակից ջերմատնային տնտեսություն։ Այս ծրագրերը կարևոր դեր ունեն գյուղատնտեսության զարգացման, արտադրողականության բարձրացման և նոր աշխատատեղերի ստեղծման գործում։ Հարստացեք և հարստացրեք մեր պետությունը։ Մենք ձեր կողքին ենք»,— ասել է Պապոյանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ