Հրազդանի կիրճ փողոցը՝ Նիկիտա Սիմոնյանի անունով

Կենտրոն վարչական շրջանով անցնող Հրազդանի կիրճ փողոցը (սկսվում է Աթենքի փողոցից` Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, հասնում Հալաբյան փողոց) այսուհետ կկրի լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ, օլիմպիական չեմպիոն, «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 8-րդ փողոցն էլ (սկսվում է Սիլիկյան 2-րդ փողոցից, հասնում Սիլիկյան 7-րդ փողոց) այսուհետ կկրի հայ կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի անունը:

Երևանի Միսաք Մանուշյանի անվան պուրակում կտեղադրվի հայ բանաստեղծի ու ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկի կիսանդրին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ