![]()
Մարտի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Տափերական գյուղի վարչական տարածքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վիրավորներից 3-ին ավտոմեքենայից դուրս են բերել պարեկներն ու իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց, իսկ մյուս վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, օգտագարոծելով հատուկ տեխնիկա։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարեկների կողմից հիվանդանոց տեղափոխվածները վարորդի կինն ու նրա անչափահաս երեխաներն են, իսկ փրկարարները ջրից դուրս են բերել վարորդի մայրիկին։
![]()