Առաջարկ Ծառուկյանին, ռուսաստանցուն, Քոչարյանին․ այս մարդիկ չեն կարող Հայաստանին առաջարկ ներկայացնել․ Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի Հանրապետությանն արվող առաջարկներին, սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով յուրաքանչյուրի իրական ձգտումները։

Խոսելով Ծառուկյանի՝ ՀՀ իրավապահներից փախած և Բելառուսում ապաստանած որդու, Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունների, ՀՀ-ից դուրս ունեցած ֆինանսական հետաքրքրությունների, Քոչարյանի ընտանիքից բռնագանձման պահանջի մասին՝ Ռուբինյանը շեշտել է, որ այս մարդիկ չեն կարող Հայաստանի Հանրապետությանն առաջարկ ներկայացնել։

«Իրենք ամենաշատը կարող են առաջարկ ներկայացնել Ռուսաստանին, Բելառուսին, Կիպրոսին, սրան-նրան, բայց ոչ Հայաստանին։ Իսկ Հայաստանը կարող է իրենց բան առաջարկել։ Եվ ո՞րն է Հայաստանի առաջարկը Քոչարյանին և երկու օլիգարխներին․ թող իրենց հետախուզվող բարեկամներն ու թիմակիցները բոլորը գան և ներկայանան մեր իրավապահ մարմիններին, իրենք առանց երկարացնելու պետբյուջե մուծեն ապօրինի ծագման գույքի և վերջապես հանգիստ թողնեն մեր պետական լեզուն և մեր ինքնիշխանությունը։

Հուսով եմ՝ կընդունեն այս առաջարկը, չընդունեն էլ՝ այնպես կանենք, որ ընդունեն»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ