![]()
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հաստատել է իր կնոջ և քրոջ մահը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողության արդյունքում:
Այս մասին Իրանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ, ժողովրդին ուղղված ուղերձում է փոխանցել է Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին:
«Բացի հորիցս, որի կորուստը հանրային է, նահատակվել են իմ սիրելի կինը, իմ նվիրված քույրը, նրա փոքրիկ երեխան և մյուս քրոջս ամուսինը, որը գիտուն և պատվավոր անձնավորություն էր»,- ասվում է ուղերձում։
ԶԼՄ-ները հաղորդում են, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հրապարակավ ելույթ չի ունեցել։ Նրա ուղերձը կարդացել է Իրանի պետական հեռուստատեսության հաղորդավարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հաստատել էր, որ նա վիրավոր է:
![]()