![]()
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իրանցիներին ուղղված առաջին ուղերձն է փոխանցել՝ ընդգծելով, որ չենք հրաժարվի նահատակների արյան համար վրեժխնդրությունից։ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա:
«Մենք հավատում ենք հարևանների հետ բարեկամությանը և թիրախավորում ենք միայն ԱՄՆ-ի բազաները, և մենք անխուսափելիորեն կշարունակենք: Տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական բազաները պետք է անհապաղ փակվեն, հակառակ դեպքում այդ բազաները կդառնան հարձակման թիրախ»,- ասվում է ժողովրդին ուղղված Մոջթաբա Խամենեի ուղերձում:
![]()