Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կբարելավի տարածաշրջանի տնտեսական զարգացումը. Միշել

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կբարելավի տարածաշրջանի տնտեսական զարգացումը, կբերի կայունություն և անվտանգություն:

Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելը՝ նշելով, որ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ որոշման կայացումը եղել է ծայրահեղ համարձակ քայլ։

«Ես վճռականորեն աջակցում եմ բոլոր այն ջանքերին, որոնք ձեռնարկվում են այս խաղաղության համաձայնագրի ամրապնդման համար։

Համոզված եմ, որ այն շատ ամուր հիմք կդառնա տարածաշրջանում կապերի զարգացման համար և կխթանի տնտեսական աճը։ Միևնույն ժամանակ մեծ կայունության ու անվտանգության շնորհիվ, այն կբարձրացնի մարդկանց բարեկեցությունը և հնարավորություններ կստեղծի տարբեր նախագծերի իրականացման համար»,- նշել է Միշելը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ