![]()
Ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի կիսանդրին կտեղադրվի Երևանի կենտրոնում գտնվող այգիներից մեկում, որը կրում է հենց Միսաք Մանուշյանի անունը։
Համապատասխան որոշումն ընդունվել է Երևանի ավագանու մարտի 12-ի նիստում։
«Դա մրցութային ընթացակարգով անցած շատ հետաքրքիր ստեղծագործություն է, որը տեղադրելու ենք հենց Միսաք Մանուշյանի անվան այգում»,- ասել է Տիգրան Ավինյանը։
![]()