Տվյալը, թե Իրանում 180 բեռնատար կա կուտակված, չի համապատասխանում իրականությանը. Փաշինյան

«Իրանի Իսլամական Հանրապետության կողմում հասկանալի պատճառներով կան տեխնիկական խնդիրներ: Այդ տեխնիկական խնդիրները շտկվում են, կառավարվում են, և ես Ձեր հարցադրման արտակարգության որևէ առիթ չեմ տեսնում: Ամեն ինչ աշխատում է բնականոն ռեժիմով»:

Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ագարակի անցակետում բեռնատարների կուտակում կա, մոտ 180 մեքենա է կուտակվել, մաքսավորները չեն հասցնում սպասարկել, քանի որ կապի խնդիր կա:

«Տվյալը, թե Իրանում 180 բեռնատար կա կուտակված, չի համապատասխանում իրականությանը: 11 բեռնատար կա այս պահին, որը շատ սովորական և ամենօրյա իրադրություն է»,- ասել է վարչապետը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ