Կտրիճ Ներսիսյանը ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը․ Նիկոլ Փաշինյան

Պետության մեջ չի կարող լինել երկու արտաքին քաղաքականություն։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ մարդիկ կարող են ասել՝ Արցախից են, Վանից են, Մուշից, , Մոսկվայից են։

«Եկեղեցու խորանից ասում են՝ օրհնի Արցախի Հանրապետությունը, ես այստեղ ոչ թե իրավական գնահատական եմ տալիս, այլ քաղաքական։ Ասում եմ, որ Կտրիճ Ներսիսյանը ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը Հայաստանի Հանրապետությունում և սա ասում եմ նաև ուրիշ տեսանկյունից։ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատարագում 40-ից ավելի անգամ խաղաղություն բառը օգտագործվում է, ընդ որում 4-ից 5 անգամ ընդգծելով, որ Տեր Աստված տուր աշխարհին խաղաղություն»,-ասաց նա և նշեց, որ սա ևս մեկ օրինակ է, որ այդ մարդիկ հոգևոր ծառայության հետ կապ չունեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ