Ասում են՝ տանն ուտելու բան չկա, դատարկ կաթսան նշանակում է, որ ընտանիքի բյուջետային համակարգը չի աշխատում. Փաշինյան

«Երկրում չկա այդպիսի մի հարց, որի լուծման համար ինչ-որ մեկը պետք է չվճարի, նույնիսկ այն հարցերը, որոնց լուծման համար ֆիզիկական նյութի տեղաշարժ և ֆիզիկական նյութի հետ հաղորդակցություն չի նախատեսվում, այդ ամենի հետևում կա ծախս»,- Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև նշեց. «Երբ մարդն իր դարպասից դուրս է գալիս և տեսնում է, որ դարպասի դիմացը ցեխ է, ուզում է՝ այդ հարցը լուծվի, բայց պետք է նաև հասկանանք՝ այդ հարցը ոնց կարող է լուծվել, դա կարող է լուծվել այն դեպքում, երբ բյուջետային համակարգն աշխատի: Բյուջետային համակարգը սկսվում է կրպակից, դարպասի դիմաց գտնվող կրպակից, ՀԴՄ-ն դրված է, թե դրված չի, հարկը վճարվում է, թե չի վճարվում: Այս ռեժիմի մեջ շատ կարևոր է մի բան՝ հարցի սոցիալական դրվածքը: Իրավիճակ լինում է, երբ երեկոյան կամ ցերեկը հավաքվում են և արձանագրում են, որ տանն ուտելու բան չկա, սովորաբար նման դեպքերում հարձակվում են տանտիկնոջ վրա, ասում են՝ չհասկացա եկել ենք հոգնած-ջարդված՝ տանն ուտելու բան չկա, հարգելիներս որտեղից լինի ուտելու բան, այսինքն՝ դատարկ կաթսան, նշանակում է, որ ընտանիքի բյուջետային համակարգը չի աշխատում: Պետական բյուջեն մարդիկ պատկերացնում են, թե ֆիննախում մի սենյակ կա, այնտեղ մեքենա կա, փողը տպուն են բաշխում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ