![]()
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը գոյություն ունի ոչ միայն թղթի վրա, այն արդեն զգացվում է գործնականում»:
Այս մասին Բաքվի գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ իր ելույթում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տևական ժամանակ փոխհրաձգություն տեղի չի ունենում, զոհեր և կորուստներ չկան:
«Մենք վերացրել ենք տարբեր ուղղություններով դեպի Հայաստան բոլոր բեռների փոխադրման սահմանափակումները։ Մենք սկսել ենք առևտուրը Հայաստանի հետ և արտահանել ենք անհրաժեշտ նավթամթերք»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը:
![]()